13:33  ,  10 հունվարի, 2014

Ռոնալդուի հերթական սիմուլյացիան

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի՝ «Օսասունայի» հետ առաջին խաղում հերթական անգամ սիմուլյացիայի է դիմել։

Մրցակցի պաշտպան Մարկ Բերտրանի հետ պայքարի ժամանակ 28-ամյա պորտուգալացին ձեւացրել է, թե հարված է ստացել դեմքին։ Հանդիպման գլխավոր մրցավարը նշանակել է տուգանային հարված՝ զգուշացնելով իսպանացի պաշտպանին։

Արքայական ակումբը հաղթել է 2։0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 15-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում