15:59  ,  9 հունվարի, 2014

«Բավարիան» կվճարի «Արսենալի» հետ հանդիպման տոմսերի արժեքի 2/3-րդը

Մյունխենի «Բավարիան» որոշել է երկրպագուների համար վճարել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Արսենալի» հետ հանդիպման տոմսերի արժեքի 2/3-րդը, փոխանցում է Kicker-ը։

Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Լոնդոնում։ Գերմանական ակումբի երկրպագուները «Էմիրեյթս» ստադիոնում կայանալիք խաղի տոմսերի համար 95 ֆունտ ստերլինգի փոխարեն կվճարեն 37 ֆունտ ստերլինգ։

«Բավարիայում» այս քայլը բացատրել են որպես շնորհակալություն երկրպագուներին նրանց մշտական աջակցության համար: Բացի այդ, գերմանական ակումբը գտնում է, որ ոչ բոլոր երկրպագուները կկարողանան ներկա լինել այդ խաղին, քանի որ Լոնդոնում կայանալիք հանդիպման տոմսերի արժեքն ավելի բարձր է, քան եվրոպական այլ երկրներում սահմանված գները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում