13:52  ,  9 հունվարի, 2014

Յայա Տուրեն ոտնաթաթի վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Սիթիի» կոտդիվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեն ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչի՝ «Վեստ Հեմի» հետ առաջին խաղում ոտնաթաթի վնասվածք է ստացել, փոխանցում է Goal.com-ը։

30-ամյա ֆուտբոլիստը երկրորդ խաղակեսում չի կարողացել շարունակել հանդիպումը, ինչի պատճառով փոխարինվել է։ Հունվարի 9-ին Տուրեն բուժզննում կանցնի։ Անգլիական ակումբի բժիշկների խոսքով՝ բուժզննումը կանխարգելիչ բնույթի կլինի։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 19 հանդիպման եւ դարձել է 10 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում