01:35  ,  9 հունվարի, 2014

«Մանչեսթեր Սիթին» չնկատեց «Վեստ Հեմին», Նեգրեդոն՝ հեթ-տրիկի հեղինակ

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» տանը 6։0 հաշվով հաղթեց «Վեստ Հեմին»։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Նեգրեդոն։ Բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն դարձավ դուբլի հեղինակ, մեկ անգամ աչքի ընկավ նաեւ կոտդիվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեն։

Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 21-ին։ Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Սանդերլենդը»։

Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ»՝ 6։0

Ալվարո Նեգրեդո, 12, 26, 49, Յայա Տուրե, 42, Էդին Ջեկո, 61, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում