19:34  ,  8 հունվարի, 2014

Մոյեսը կարող է տուգանվել մրցավարին քննադատելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը կարող է տուգանվել ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ «Սանդերլենդի» հետ առաջին խաղում մրցավարի հասցեին հնչեցրած արտահայտության համար, փոխանցում է The Telegraph-ը։

Շոտլանդացի մասնագետը դժգոհել է հանդիպման գլխավոր մրցավար Անդրե Մարիներայի գործողություններից, որոնք ազդել են խաղի ելքի վրա։ Մոյեսին տուգանք եւ որակազրկում է սպառնում։

Անգլիայի չեմպիոնը պարտվել է 1։2 հաշվով, իսկ շոտլանդացի մասնագետը հայտարարել է, որ այնպիսի տպավորություն է, կարծես իր թիմը ստիպված է պայքարել ոչ միայն մրցակցի, այլեւ մրցավարների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս