11:00  ,  30 դեկտեմբերի, 2013

Բժիշկները պայքարում են կոմայի մեջ հայտնված Միխայել Շումախերի կյանքի համար

Դեկտեմբերի 29-ին գլխի լուրջ վնասվածքով Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հիվանդանոց տեղափոխված գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերը հայտնվել է կոմայի մեջ, փոխանցում են մարզիկի մամուլի ծառայությունից: Ավելի վաղ Ֆորմուլա-1-ի աշխարհի յոթակի չեմպիոնի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի արյունազեղում: 44-ամյա գերմանացին ֆրանսիական Մերիբելում դահուկի ժամանակ ընկել էր՝ գլխով հարվածելով քարին: Նույնիսկ պաշտպանիչ սաղավարտը Շումախերին չէր փրկել լուրջ վնասվածքից:

Շումախերն արդեն վիրահատվել է: Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար:

Գրենոբլ են ժամանել մարզիկի ընտանիքը, ինչպես նաեւ «Ֆերարիի» նախկին ղեկավար Ժան Տոդը եւ բրիտանացի հայտնի ինժեներ Ռոս Բրաունը, ով նախկին մարզիկի մտերիմն է:

Բազմաթիվ հայտնի մարզիկներ իրենց միկրոբլոգերում արդեն առողջություն են մաղթել Միխայել Շումախերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում