Ամերիկյան Associated Press-ը (AP) տարվա լավագույն մարզուհի է ճանաչել աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին։
Ամերիկուհին այդ մրցանակին է արժանանում երրորդ անգամ։ Ուիլյամսն այդ մրցանակին էր արժանացել նաեւ 2002-ին եւ 2009-ին։
2013-ին 32-ամյա Ուիլյամսը նվաճել է 11 տիտղոս։ Նա հաղթել է «Ռոլան Գարոսում», US Open-ում եւ WTA-ի Ամփոփիչ մրցաշարում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկուհին ստացել էր նաեւ «Չեմպիոնների չեմպիոն» ամենամյա մրցանակը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում