10:52  ,  23 դեկտեմբերի, 2013

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը՝ «Հերտայի» դեմ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեկտեմբերի 21-ին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում մասնակցեց «Հերտայի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի խաղին: «Բորուսիան» հյուրերին պարտվեց 1։2 հաշվով՝ երրորդ անընդմեջ պարտությունը կրելով սեփական խաղադաշտում։

Whoscored.com-ը ներկայացրել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի վիճակագրությունը «Հերտայի» դեմ խաղում։ 

Մխիթարյանը գնդակին դիպչել է 87 անգամ, կատարել է 62 փոխանցում՝ 76 տոկոս ճշգրտությամբ։ Հենրիխը երկու հարված է կատարել, որոնցից մեկն ընթացել է դեպի «Հերտայի» դարպասը։ Մխիթարյանը մեկ խախտում է կատարել։ 24-ամյա կիսապաշտպանը ստացել է 7.4 գնահատականը։

Հիշեցնենք, որ 24-ամյա կիսապաշտպանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս