15:52  ,  21 դեկտեմբերի, 2013

Ալոնսոն «Ռեալից» պահանջել է 8-10 միլիոն եվրո աշխատավարձ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հրաժարվել է բավարարել Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի ֆինանսական պահանջները եւ նրա հետ պայմանագիրը չի երկարաձգվի։

32-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ինյակի Իբանյեսը «Ռեալից» պահանջել է աշխատավարձի բարձրացում, սակայն մերժում է ստացել։ Ալոնսոն ցանկացել է տարեկան 8-10 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է AS-ը։

«Ռեալի» հետ Ալոնսոյի պայմանագիրն ավարտվում է 2014թ. ամռանը։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» եւ «Յուվենտուսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում