14:56  ,  21 դեկտեմբերի, 2013

Լիոնել Մեսին վերսկսել է մարզումները

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին Արգենտինայում վերսկսել է մարզումները։ Դեկտեմբերի 20-ին ավարտվել է վնասվածքից հետո վերականգնման կլինիկական փուլը։ Հարձակվողն անցել է ֆիզիկական վարժություններ կատարելու, հաղորդում է Marca-ն։

Մեսին Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի մասնագետների վերահսկողության տակ է։ Արգենտինա են մեկնել նաեւ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան եւ բժիշկ Ռիկարդ Պրունան։

Սպասվում է, որ ֆուտբոլիստը կատալոնական ակումբ կվերադառնա Ամանորի արձակուրդից հետո։

Հիշեցնենք, որ Մեսին ձախ ոտքի մկանների վնասվածք է ստացել նոյեմբերի 10-ին «Սեւիլիայի» դեմ խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով