19:35  ,  19 դեկտեմբերի, 2013

ITF. Ջոկովիչը եւ Ուիլյամսը՝ աշխարհի չեմպիոններ

Թենիսի միջազգային ֆեդերացիան ամփոփել է տարվա արդյունքները, փոխանցում է ITFtennis.com-ը։

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը չորրորդ անգամ ստացել է ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, ով գլխավորում է WTA-ի աղյուսակը։

ITF-ն պատվավոր տիտղոսը շնորհել է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին, ով երրորդ տարին անընդմեջ դառնում է աշխարհի չեմպիոն։

Զույգերի մեջ լավագույնն են ամերիկացի Մայք եւ Բոբ Բրայանները եւ իտալուհի Սառա Էրանին եւ Ռոբերտա Վինչին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում