01:43  ,  19 դեկտեմբերի, 2013

Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Վեստ Հեմը»՝ կիսաեզրափակիչում

«Վեստ Հեմն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեցին ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր:

Քառորդ եզրափակիչում «Վեստ Հեմը» 2:1 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ: «Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր «Ստոք Սիթիից»՝ 2:0:

Դեկտեմբերի 17-ին կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաեւ «Մանչեսթեր Սիթին» եւ «Սանդերլենդը»:

Կիսաեզրափակիչում «Սանդերլենդը» կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթին»՝ «Վեստ Հեմի» հետ:

Անգլիական լիգայի գավաթ. քառորդ եզրափակիչ

«Ստոք Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2

Էշլի Յանգ, 62, Պատրիս Էվրա, 78

«Տոտենհեմ» - «Վեստ Հեմ»՝ 1:2

Էմանուել Ադեբայոր, 67 – Մեթյու Ջերվիս, 80, Մոդիբո Մայգա, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով