15:21  ,  16 դեկտեմբերի, 2013

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչի զույգերը

Դեկտեմբերի 16-ին շվեյցարական Նյոնում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ 1/8 եզրափակիչում անգլիական «Մանչեսթեր Սիթին» կհանդիպի կատալոնական «Բարսելոնային», Լոնդոնի «Արսենալը»՝ Մյունխենի «Բավարիային», Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»՝ Դորտմունդի «Բորուսիային», Գելզերկիրխենի «Շալկեն»՝ Մադրիդի «Ռեալին»։ Հունական «Օլիմպիակոսը» կմրցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», իտալական «Միլանը»՝ Մադրիդի «Աթլետիկոյի», Լեւերկուզենի «Բայերը»՝ ֆրանսիական ՊՍԺ-ի, թուրքական «Գալաթասարայը»՝ Լոնդոնի «Չելսիի» հետ։ 

Խմբերում երկրորդ տեղեր գրաված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն տանը: 1/8 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան 2014-ի փետրվարի 18-ին 19-ին, 25-ին եւ 26-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 11-ին, 12-ին, 18-ին եւ 19-ին։ 

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

«Միլան» (Իտալիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)

«Բայեր» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Չելսի» (Անգլիա)

«Շալկե» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա)

«Զենիթ» (Ռուսաստան) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)

«Արսենալ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում