16:59  ,  11 դեկտեմբերի, 2013

Պատանեկան Չեմպիոնների լիգա. Արտյոմ Սիմոնյանի գոլային փոխանցումը չօգնեց «Զենիթին»

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 19 տարեկանների մրցաշարի խմբային փուլի 6-րդ տուրի՝ ավստրիական «Աուստրիայի» հետ խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ «Զենիթը» պարտվել է 1։2 հաշվով։ 18-ամյա Սիմոնյանը փոխարինվել է 74-րդ րոպեին։

Ռուսական ակումբը դուրս է մնացել պայքարից։ «Զենիթը» վաստակել է մեկ միավոր՝ G խմբում զբաղեցնելով վերջին տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում