14:21  ,  11 դեկտեմբերի, 2013

Ժիրուին դուր է եկել Օզիլի գիշերանոցը (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալը» շարունակում է նախապատրաստվել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ իտալական «Նապոլիի» հետ հանդիպմանը։

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուին, պաշտպան Լորան Կոշելնիին եւ կիսապաշտպան Մատյե Ֆլամինիին զվարճացրել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլի գիշերանոցը։ Ժիրուն Twitter-ի իր էջում լուսանկար է տեղադրել է, որի նկարագրության մեջ ավելացրել է. «Սիրում ենք քո գիշերանոցները, Մեսութ»։

Հիշեցնենք, որ «Նապոլի» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում