09:20  ,  11 դեկտեմբերի, 2013

Գվարդիոլա. Երբեմն պարտություններն օգտակար են լինում

Օգտակար կլինի գիտակցել, որ կարող ենք պարտվել։ Երբեմն պարտություններն օգտակար են լինում, ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ խոսելով ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում՝ անգլիական «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության մասին։

«Բունդեսլիգայում շարունակում ենք հաղթական շարքը, իսկ Մանչեսթերում առավելության հասանք 3։1 հաշվով, սակայն պարտվեցինք, եւ պետք է համակերպվել դրա հետ։ Այժմ մտածում ենք հաջորդ շաբաթվա եւ Մարակեշում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության մասին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի չեմպիոնը 12-րդ րոպեին հաղթում էր 2։0 հաշվով, սակայն բաց թողեց երեք գնդակ՝ պարտվելով 2։3 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում