17:18  ,  10 դեկտեմբերի, 2013

Չեմպիոնների լիգա. Դորտմունդի «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմը (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիան» ներկայացրել է Յուրգեն Կլոպի թիմի հավանական մեկնարկային կազմը ֆրանսիական «Մարսելի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղի համար:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղալու է հենակետային կիսապաշտպանի դիրքում:

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Էրիկ Դուրմ, Կեւին Գրոսկրոյց, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Լուկաշ Պիշչեկ, Սեբաստիան Կել, Հենրիխ Մխիթարյան, Յակուբ Բլաշչիկովսկի, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Մարկո Ռոյս, Ռոբերտ Լեւանդովսկի։

«Մարսել» - «Բորուսիա» խաղը կկայանա դեկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում