16:43  ,  10 դեկտեմբերի, 2013

Չավին, Ինյեստան եւ Տելյոն ապաքինվել են վնասվածքներից

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպաններ Չավին եւ Անդրես Ինյեստան կկարողանան մասնակցել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ շոտլանդական «Սելթիկի» հետ հանդիպմանը, փոխանցում է Barcastuff-ը։

Ֆուտբոլիստներն ապաքինվել են վնասվածքներից։ Նրանք հայտնվել են կատալոնական ակումբի հայտացուցակում։ Բացի այդ, Իսպանիայի չեմպիոնին կկարողանա օգնել նաեւ հարձակվող Կրիստիան Տելյոն։ 

«Բարսելոնա» - «Սելթիկ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին՝ Երեւանի ժամանակով 23։45-ին։

Հիշեցնենք, որ 5-րդ տուրից հետո կատալոնական ակումբը 10 միավորով գլխավորում է H խումբը։ Շոտլանդական ակումբը 3 միավորով վերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում