10:31  ,  10 դեկտեմբերի, 2013

Ռոնալդուն կարող է ռեկորդ սահմանել

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ դանիական «Կոպենհագենի» հետ խաղում կարող է ռեկորդ սահմանել, փոխանցում է ՖԻՖԱ-ի կայքը։

28-ամյա պորտուգալացին եւ ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ընթացիկ մրցաշարի խմբային փուլում դարձել են 8-ական գոլի հեղինակ, սակայն Շվեդիայի հավաքականի հարձակվողը չի մասնակցի «Բենֆիկայի» հետ խաղին։

Նախորդ մրցաշարերում այդպիսի արդյունք են ցույց տվել նաեւ հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյը, իտալացի Ֆիլիպո Ինձագին եւ արգենտինացի Հերնան Կրեսպոն։

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Կոպենհագեն» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս