13:16  ,  7 դեկտեմբերի, 2013

Շարապովան պարտվեց վիրահատությունից հետո առաջին խաղում

Ռուսաստանցի Մարիա Շարապովան եւ սերբ Անա Իվանովիչը ցուցադրական հանդիպում են անցկացրել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում: Կազմակերպիչների եւ տեղի իշխանությունների միջեւ ֆինանսական տարաձայնությունների պատճառով հանդիպումը հետաձգվել է չորս ժամով, սակայն երկրպագուները համբերատար սպասել են, հաղորդում է AP-ն:

Վնասվածքից եւ ուսի վիրահատությունից հետո առաջին անգամ կորտ դուրս եկած Մարիա Շարապովան պարտվել է 1:6, 6:1, 10:12 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English