11:42  ,  2 դեկտեմբերի, 2013

WTA. Սերենա Ուիլյամսը կրկին լավագույնն է

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) դեկտեմբերի 2-ին հրապարել է թարմացված վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Սերենա Ուիլյամսը: Ամերիկուհին ունի 13 260 միավոր։

Բելառուս Վիկտորյա Ազարենկան երկրորդն է, չինացի Լի Նան՝ երրորդը: Ռուսաստանցի Մարիա Շարապովան չորրորդն է, իսկ լեհ Ագնեշկա Ռադվանսկան եզրափակում է լավագույն հնգյակը։

Լավագույն տասնյակում փոփոխություններ չկան:

WTA վարկանիշային աղյուսակ 

1 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)՝ 13 260 միավոր

2 (2). Վիկտորյա Ազարենկա (Բելառուս)՝ 8 046

3 (3). Լի Նա (Չինաստան)՝ 6 045

4 (4). Մարիա Շարապովա (Ռուսաստան)՝ 5 891

5 (5). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)՝ 5 875

6 (6). Պետրա Կվիտովա (Չեխիա)՝ 4 775

7 (7). Սառա Էրանի (Իտալիա)՝ 4 435

8 (8). Ելենա Յանկովիչ (Սերբիա)՝ 4 170

9 (9). Անժելիկա Կերբեր (Գերմանիա)` 3 965

10 (10). Կարոլին Վոզնյացկի (Դանիա)՝ 3 520

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով