22:04  ,  30 նոյեմբերի, 2013

«ՀՀ վարչապետի գավաթ». Վրացիներն առաջինն են, Հայաստանի թիմը՝ երրորդը

Հանդբոլի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» չորրորդ միջազգային մրցաշարն ավարտվեց Վրաստանի երիտասարդական հավաքականի հաղթանակով:

Երեւանում անցկացված մրցաշարի եզրափակիչում վրացիները 33:28 հաշվով հաղթեցին Ռուսաստանի երիտասարդական թիմին:

Բրոնզե մեդալ նվաճեց Հայաստանի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում 22:20 հաշվով հաղթեց ուկրաինացիներին: Հայաստանի հավաքականի խաղացող, ալավերդցի Հրաչիկ Մարգարյանը խփեց 11 գոլ, 5 անգամ էլ աչքի ընկավ վանաձորցի Էրիկ Դալաքյանը:

Հաղթողներին պարգեւատրեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Պարգեւատրվեցին նաեւ տարբեր անվանակարգերի լավագույն խաղացողները` Ալեքսանդր Ցխվիարաշվիլին (Վրաստան, ձախ անկյուն), Թեյմուրազ Օրջոնիկիձեն (Վրաստան, ձախ կիսամիջին), Տիմոֆեյ Մասլեննիկովը (Ռուսաստան, աջ անկյուն), Մաքսիմ Ստրելնիկովը (աջ կիսամիջին, Ուկրարնա), Հրաչիկ Մարգարյանը (Հայաստան, խաղարկող), Ալեքսանդր Կոչետկով (Ռուսաստան, գծի խաղացող), Զուրաբ Ցինցինաձեն (Վրաստան, դարպասապահ): Լավագույն ռմբարկու դարձավ վրացի Թեյմուրազ Օրջոնիկիձեն, հայտնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում