15:30  ,  26 ապրիլի, 2012

Դանթեն պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» բրազիլացի պաշտպան Դանթեն հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Մյունխենի «Բավարիայի» կազմում, հաղորդում է Kicker-ը։

Ապրիլի 26-ին մյոնխենգլադբախցիները հաստատել են, որ 28-ամյա ֆուտբոլիստը պայամանագիր է կնքել «Բավարիայի» հետ։ Դանթեի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2016 թվականը։

Հաղորդվում է, որ բրազիլացու տրանսֆերը կազմել է 4.7 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով