10:29  ,  29 նոյեմբերի, 2013

«Մայնց» - «Բորուսիա». Հյուրերի հավանական մեկնարկային կազմը (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիան» Twitter-ի իր էջում ներկայացրել է Յուրգեն Կլոպի թիմի հավանական մեկնարկային կազմը «Մայնցի» դեմ գերմանական Բունդեսլիգայի14-րդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում է։

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Կեւին Գրոսկրոյց, Մանուել Ֆրիդրիխ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Էրիկ Դուրմ, Նուրի Շահին, Սվեն Բենդեր, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան, Ռոբերտ Լեւանդովսկի։

Հանդիպումը կկայանա նոյեմբերի 30-ին՝ Երեւանի ժամանակով 18։30-ին։

Հիշեցնենք, որ 13-րդ տուրից հետո Մյունխենի «Բավարիան» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Լեւերկուզենի «Բայերն» ունի 31 միավոր, իսկ «Բորուսիան»՝ 28։


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով