11:24  ,  28 նոյեմբերի, 2013

«Բորուսիայի» մարզական տնօրենը գովել է Հենրիխ Մխիթարյանին

Մխիթարյանն ունի շատ լավ դաստիարակություն եւ համարվում է հիանալի ֆուտբոլիստ, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը, ով գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին: Ցորկը շատերի պես հիացած է 24-ամյա Մխիթարյանի՝ իտալական «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպմանը ցուցադրած խաղից:

«Մխիթարյանը շատ խելացի, ինտելիգենտ եւ քաղաքակիրթ անձնավորություն է: Նա ունի շատ լավ դաստիարակություն եւ համարվում է հիանալի ֆուտբոլիստ»,- Ցորկի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ «Նապոլիի» դեմ դորտմունդյան խաղում Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման՝ անցկացնելով հիանալի հանդիպում, իսկ «Բորուսիան» հաղթեց 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English