13:38  ,  27 նոյեմբերի, 2013

Bild. Հենրիխ Մխիթարյանը բացառիկ խաղ ցուցադրեց

Մխիթարյանը բացառիկ խաղ ցուցադրեց: Հենրիխը տանտերերի գլխավոր գործող անձն էր եւ մասնակցում էր «Բորուսիայի» գրեթե բոլոր գրոհներին, գրում է Bild պարբերականը՝ անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ իտալական «Նապոլիի» հետ հանդիպման ժամանակ ցուցադրած խաղին։ Գերմանական պարբերականը 24-ամյա կիսապաշտպանին տվել է ամենաբարձր գնահատականը՝ 1։

«Հայ կիսապաշտպանը գերազանց խաղ է ցուցադրում, երբ իր թիմը դրա կարիքն ունի»,- գրում է գերմանական պարբերականը։

Bleacherreport.com-ն այսպես է բնութագրել Մխիթարյանի խաղը. «Ստեղծագործ, կտրուկ եւ մրցակցի համար չափազանց վտանգավոր»։

Հիշեցնենք, որ «Նապոլիի» դեմ դորտմունդյան խաղում Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման՝ անցկացնելով հիանալի հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս