Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի՝ իտալական «Նապոլիին» հաղթելուց հետո ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել. «Կարեւոր հաղթանակ։ Միշտ հավատացե՛ք։ «Բորուսիա» - «Նապոլի»՝ 3։1»։
Հիշեցնենք, որ 24-ամյա կիսապաշտպանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքով՝ Մխիթարյանը բացառիկ խաղ ցուցադրեց։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում