10:15  ,  27 նոյեմբերի, 2013

Terrikon.com. Հենրիխ Մխիթարյանը լավագույնն էր խաղադաշտում

Հենրիխ Մխիթարյանը լավագույնն էր խաղադաշտում։ Նա չդարձավ գոլի հեղինակ, ոչ էլ գոլային փոխանցում կատարեց, սակայն Հենրիխի տեխնիկապես գերազանց եւ արագ ֆուտբոլը ոչնչացրեց «Նապոլիի» պաշտպանությունը, գրում է ուկրաինական Terrikon.com կայքը՝ անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ իտալական «Նապոլիի» հետ խաղում։

«Մի քանի անգամ Մխիթարյանի փոխանցումները չիրացրեց Լեւանդովսկին, ով վատ հանդիպում անցկացրեց։ Մեկ անգամ Հենրիխը հարվածեց դարպասաձողին։ Դա տեղի ունեցավ մրցակցի ամբողջ պաշտպանությունը ճեղքելուց հետո։ Խաղի ընթացքում Մխիթարյանը մի քանի անգամ կատարեց նման անցումներ»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթեց 3։1 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել ամբողջ հանդիպմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս