10:55  ,  26 նոյեմբերի, 2013

Bild. Եթե Գվարդիոլան հեռացնի բոլոր «դավաճաններին», «Բորուսիան» չեմպիոն դառնալու հնարավորություն կունենա

Գերմանական Bild պարբերականի մարզական բաժնի ղեկավար Վալտեր Շտրատենը հեգնանքով է մեկնաբանել Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հայտարարությունը։

«Հնարավոր է, որ եթե Գվարդիոլան թիմից հեռացնի բոլոր «դավաճաններին», ապա «Բորուսիան» Գերմանիայի չեմպիոն դառնալու հնարավորություն կունենա»,- ասել է Շտրատենը։

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը կարծում է, թե թիմում կա մի խաղացող, ով հրապարակում է իր մարտավարությունը եւ գաղտնիքները։ Գվարդիոլան խոստացել է հրաժեշտ տալ այդ ֆուտբոլիստին։ Իսպանացու խոսքով՝ կարեւոր չէ, թե ով կլինի այդ խաղացողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով