10:37  ,  26 նոյեմբերի, 2013

Յուրի Սավիչեւ. Չէի փոխարինի Հենրիխ Մխիթարյանին

Հենրիխը հիանալի հնարավորություն ուներ։ Այո, փոխանցումն այնքան էլ հարմար չստացվեց՝ գնդակն ընթանում էր պարանոցի բարձրությամբ, ասել է ԽՍՀՄ հավաքականի կազմում 1988թ. Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոն, այժմ գերմանական «Գերմանիա Շնելսեն» թիմի գլխավոր մարզիչ Յուրի Սավիչեւ, որը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Բունդեսլիգայի 13-րդ տուրի՝ Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպման ժամանակ։

«Ցանկացած դեպքում Գվարդիոլան պետք է խաղադաշտ դուրս բերեր Գյոտցեին։ Ֆուտբոլիստն այդ դեպքում ավելի է մոտիվացվում։

Մխիթարյանը հիանալի հնարավորություն ուներ։ Նա սկզբից պետք է հարվածեր գլխով՝ ցանկացած անկյուն։ Սակայն Հենրիխը սկսեց իջեցնել գնդակը, կանգնեց, իսկ հետո գրեթե շրջվեց դարպասապահի հակառակ ուղղությամբ, եւ պահը կորած էր։ Դրանից հետո նրան փոխարինեցին։ Ես նրան խաղադաշտում կթողնեի։ Նրան փոխարինած Օբամեյանգն ընդհանրապես ոչնչով աչքի չընկավ»,- Սավիչեւի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»։

Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած խաղում «Բավարիան» հաղթել է 3։0 հաշվով։ Մխիթարյանը փոխարինվել է 71-րդ րոպեին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով