13:54  ,  25 նոյեմբերի, 2013

ESPNFC.com. Հենրիխ Մխիթարյանն աստիճանաբար տխրեցնում է երկրպագուներին

Այն ժամանակ, երբ Մարիո Գյոտցեն վճռեց խաղի ելքը, Հենրիխ Մխիթարյանը գլուխը կախ հեռացավ խաղադաշտից՝ փոխարինվելով 71-րդ րոպեին, գրում է ESPNFC.com կայքը՝ անդրադառնալով Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Բորուսիա» - «Բավարիա» խաղում Հայաստանի եւ Գերմանիայի հավաքականների կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի եւ Մարկո Ռոյսի խաղին։

«Կան ակնհայտ նշաններ, որ Մարկո Ռոյսը լավագույն մարզավիճակում չէ. նա այլեւս այդքան կտրուկ չէ։ Կլոպը պահանջում է արագ որոշումներ կայացնել։ Ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, եթե Ռոյսն ավելի արագ կողմնորոշվեր կամ սխալ որոշումներ չկայացներ։ Ձախ կիսապաշտպանի միակ արժեքավոր գործողությունը վերջին շաբաթների ընթացքում վտանգավոր հարվածն էր, որը հետ մղեց Մանուել Նոյերը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը պայքարում էր ամբողջ ուժով։ Նա դժվարությամբ է կարողանում վտանգավոր փոխանցումներ կատարել եւ կորցնում է դիրքը, երբ փորձում է շրջանցել մրցակիցներին։ Դա աստիճանաբար տխրեցնում է ամբոխին։

Նա այնքան էլ հաճախակի չի աչքի ընկնում, որքան հույս ունեին երկրպագուները։ Հենրիխի փոխըմբռնումը Ռոբերտ Լեւանդովսկու հետ չի տպավորում։ Զարմանալի չէ, որ «Բորուսիան» վերջին երեք խաղերում դարձել է մեկ գոլի հեղինակ»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ «Բավարիան» 3։0 հաշվով հաղթել է դորտմունդցիներին։ Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանը փոխարինվել է 71-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով