10:09  ,  25 նոյեմբերի, 2013

«Բավարիայի» ֆուտբոլիստներից մեկը «դավաճանել» է թիմին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է, որ մտադիր չէ մոռանալ այն միջադեպը, որը տեղի է ունեցել Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումից առաջ, փոխանցում է Marca-ն։

Դեռ հանդիպումից առաջ գերմանական Bild պարբերականում հայտնվել էր հոդված, թե ինչպես են մյունխենցիները պատրաստվում մասնակցել այդ խաղին։ Աղբյուրի համաձայն՝ այդ տվյալները նրանց փոխանցել է ֆուտբոլիստներից մեկը։

«Ինձ համար նշանակություն չունի, թե ով է դա արել։ Չեմ ցանկանում, որ այդ մարդը մնա թիմում։ Նա կհեռանա «Բավարիայից»։ Դա դավաճանություն է»,- ասել է Գվարդիոլան։

Հիշեցնենք, որ «Բավարիան» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթել է «Բորուսիային»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English