20:41  ,  23 նոյեմբերի, 2013

«Բորուսիա» - «Բավարիա». Մխիթարյանը մեկնարկային կազմում է, Գյոտցեն՝ փոխարինողների թվում (ֆոտո)

Հայտնի են Դորտմունդի «Բորուսիայի» եւ Մյունխենի «Բավարիայի» մեկնարկային կազմերը գերմանական Բունդեսլիգայի 13-րդ տուրի խաղում:

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Կեւին Գրոսկրոյց, Մանուել Ֆրիդրիխ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Էրիկ Դուրմ, Նուրի Շահին, Սվեն Բենդեր, Յակուբ Բլաշչիկովսկի, Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան, Ռոբերտ Լեւանդովսկի:

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ռաֆինյա, Դանթե, Ժերոմ Բոատենգ, Դավիդ Ալաբա, Ֆիլիպ Լամ, Խավի Մարտինես, Տոնի Կրոս, Տոմաս Մյուլեր, Արյեն Ռոբեն, Մարիո Մանջուկիչ:  

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն «Բավարիայի» փոխարինողների թվում էր եւ կարող է առաջին անգամ խաղալ իր նախկին թիմի՝ «Բորուսիայի» դեմ:

«Բորուսիա» - «Բավարիա» խաղը կկայանա նոյեմբերի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում