18:58  +04,  22 նոյեմբերի, 2013

Աշխարհի բոլոր չեմպիոնները՝ 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենից առաջ

22-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը, հսկայական առավելությամբ (6,5։3,5) պարտության մատնելով հնդիկ Վիշվանաթան Անանդին, հռչակվեց շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն։ Նրանից առաջ պաշտոնապես աշխարհի չեմպիոն եղել են հետեւյալ շախմատիստները.

1. Վիլհելմ Ստեյնից (Ավստրո-Հունգարիա, ԱՄՆ, 1886-1894թթ.)

2. Էմանուել Լասկեր (Գերմանիա, 1894-1921)

3. Խոսե Ռաուլ Կապաբլանկա (Կուբա, 1921-1927)

4. Ալեքսանդր Ալյոխին (Ռուսաստան, Ֆրանսիա, 1927-1935, 1937-1946)

5. Մաքս Էյվե (Հոլանդիա, 1935-1937)

6. Միխայիլ Բոտվիննիկ (ԽՍՀՄ, 1948-1957, 1958-1960, 1961-1963)

7. Վասիլի Սմիսլով (ԽՍՀՄ, 1957-1958)

8. Միխայիլ Տալ (ԽՍՀՄ, 1960-1961)

9. Տիգրան Պետրոսյան (ԽՍՀՄ, 1963-1969)

10. Բորիս Սպասկի (ԽՍՀՄ, 1969-1972)

11. Ռոբերտ Ֆիշեր (ԱՄՆ, 1972-1975)

12. Անատոլի Կարպով (ԽՍՀՄ, 1975-1985)

13. Գարի Կասպարով (ԽՍՀՄ, Ռուսաստան, 1985-1993)

1993 թվականին տեղի ունեցած շախմատային աշխարհի պառակտումից հետո ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն են դարձել Անատոլի Կարպովը (1993-1999), ռուսաստանցի Ալեքսանդր Խալիֆմանը (1999-2000), հնդիկ Վիշվանաթան Անանդը (2000-2002), ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը (2002-2004), ուզբեկ Ռուստան Կասիմջանովը (2004-2005), բուլղարացի Վեսելի Տոպալովը (2005-2006)։ Զուգահեռ աշխարհի չեմպիոնական մրցամարտ էր անցկացնում նաեւ Պրոֆեսիոնալ շախմատիստների ասոցիացիան, որի վարկածով աշխարհի չեմպիոն են եղել Գարի Կասպարովը (1993-2000) եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2000-2006)։

2006-ից աշխարհը դարձյալ ունեցավ միասնական վարկածի չեմպիոն։ Աշխարհի 14-րդ չեմպիոն դարձավ Վլադիմիր Կրամնիկը։ 2007-ից չեմպիոնական տիտղոսը պատկանում էր Անանդին (15-րդ չեմպիոն)։

2013թ. նոյեմբերի 22-ին Մագնուս Կարլսենը դարձավ դասական վարկածով աշխարհի 16-րդ չեմպիոն։ Նոյեմբերի 30-ին Կարլսենը կդառնա 23 տարեկան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ