16:10  ,  20 նոյեմբերի, 2013

ՀԱՕԿ-ի անդամները կհյուրընկալվեն Հռոմի պապին

Հռոմում նոյեմբերի 21-23-ը տեղի կունենա Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գագաթաժողովը, որին կմասնակցեն նաեւ ՀԱՕԿ-ի անդամները: 

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության կազմում Իտալիա կմեկնեն  կազմակերպության գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը եւ վարչության պետ Գաբրիել Ղազարյանը:

Համաժողովի օրակարգում ընդգրկված կարեւոր հարցերից է ԵՎՕԿ-ի նախագահի ընտրությունը: Միակ թեկնածու է առաջադրվել  իռլանդացի Պատրիկ Հիկեն: 

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ՀԱՕԿ-ի պատվիրակությունը համագործակցության պայմանագրեր կկնքի 8 երկրների  (Կիպրոս, Սերբիա, Լեհաստան, Սլովակիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Իսրայել) Ազգային օլիմպիական կոմիտեների հետ: Բացի այդ, Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպումներ կունենա ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի, ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկեի եւ Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահի հետ: 

Միջոցառման վերջին օրը համաժողովի մասնակիցներին կհյուրընկալի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, փոխանցում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում