14:33  ,  13 նոյեմբերի, 2013

«Չելսին» շաբաթական 130 հազար ֆունտ է վճարում Դի Մատեոյին

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն շարունակում է անգլիական ակումբից շաբաթական 130 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ ստանալ, փոխանցում է Daily Mail-ը։

Դի Մատեոն պաշտոնանկ էր արվել 2012-ին նոյեմբերին։ Իտալացի մասնագետը «Չելսիի» պատմության մեջ առաջին անգամ հաղթել էր Չեմպիոնների լիգայում, սակայն կես տարի անց անգլիական ակումբի սեփականատերը որոշել էր հրաժարվել իտալացու ծառայություններից։

Դի Մատեոն «Չելսիից» արդեն ստացել է 7 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նա աշխատավարձ կստանա մինչեւ 2014-ի հունիսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում