09:34  ,  13 նոյեմբերի, 2013

Գլխուղեղի վնասվածք ստացած ֆուտբոլիստը մահացել է հիվանդանոցում

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի ամերիկյան ֆուտբոլի դպրոցական թիմերից մեկի խաղացող Չարլզ Յուվելան գլխուղեղի վնասվածքի պատճառով մահացել է հիվանդանոցնում, գրում է ESPN-ը։

Մարզիկը վնասվածքը ստացել էր Hopi High School-ի փլեյ-օֆֆի առաջին շրջանում։ Նրա թիմը 6։60 հաշվով պարտվել էր մրցակցին։ Խաղից հետո Յուվելային տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել տղայի կյանքը։ Ազգային ֆուտբոլային լիգայի «Արիզոնա Կարդինալս» թիմի խաղացող Լերի Ֆիցջերալդը հայտարարել է, որ պատրաստ է օգնել տղայի ընտանիքին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում