Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վստահ է, որ Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի՝ Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպումը մեծ հետաքրքրություն կառաջացնի ամբողջ աշխարհում։ 24-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ նրանք շատ են ցանկանում հաղթել Գերմանիայի չեմպիոնին։
«Պարտվեցինք «Վոլֆսբուրգին» եւ դա պետք է քննարկենք միմյանց հետ։ Լավ չէինք կենտրոնացել հանդիպման վրա, ազդեց նաեւ հոգնածությունը։
«Բավարիային» զիջում ենք չորս միավորով, այդ պատճառով իսկապես ցանկանում ենք հաղթել նրանց։ Ամբողջ աշխարհը դիտելու է այդ խաղը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sportmole-ը։
Գերմանիայի առաջնության 12 տուրից հետո «Բորուսիան» ունի 28 միավոր, իսկ «Բավարիան»՝ 32։ «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում