11:10  ,  12 նոյեմբերի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Ամբողջ աշխարհը դիտելու է «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վստահ է, որ Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի՝ Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպումը մեծ հետաքրքրություն կառաջացնի ամբողջ աշխարհում։ 24-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ նրանք շատ են ցանկանում հաղթել Գերմանիայի չեմպիոնին։

«Պարտվեցինք «Վոլֆսբուրգին» եւ դա պետք է քննարկենք միմյանց հետ։ Լավ չէինք կենտրոնացել հանդիպման վրա, ազդեց նաեւ հոգնածությունը։

«Բավարիային» զիջում ենք չորս միավորով, այդ պատճառով իսկապես ցանկանում ենք հաղթել նրանց։ Ամբողջ աշխարհը դիտելու է այդ խաղը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sportmole-ը։

Գերմանիայի առաջնության 12 տուրից հետո «Բորուսիան» ունի 28 միավոր, իսկ «Բավարիան»՝ 32։ «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում