14:51  ,  8 նոյեմբերի, 2013

Մագնուս Կարլսեն - Վիշի Անանդ. Նորվեգացին կսկսի սպիտակներով

ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենի եւ հնդիկ Վիշվանաթան Անանդի միջեւ շախմատի համաշխարհային թագի մրցամարտի առաջին պարտիայում նորվեգացի գրոսմայստերը կխաղա սպիտաներով: Հնդկաստանի Չենայ քաղաքում կայանալիք 12 պարտիաներից բաղկացած մրցամարտի առաջին պարտիան կկայանա նոյեմբերի 9-ին:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն Վիշի Անանդը կպաշտպանի իր տիտղոսը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում