11:05  ,  7 նոյեմբերի, 2013

Մոուրինյոն Ազարին պատժել է մարզումից ուշանալու համար

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Բելգիայի հավաքականի հարձակվող Էդեն Ազարին չի հայտավորել Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղին:

22-ամյա բելգիացին պատժվել է թիմի նախախաղային մարզումը բաց թողնելու համար: Ազարը չէր մասնակցել «Չելսիի» մարզմանը, քանի որ դրանից մեկ օր առաջ ներկա էր եղել իր նախկին թիմի՝ «Լիլի» եւ «Մոնակոյի» միջեւ Ֆրանսիայի առաջնության խաղին եւ չէր հասցրել ժամանակին վերադառնալ Լոնդոն:

«Չեմ ցանկանում ստել: Ազարը վնասվածք չունի: Նա պարզապես սխալ էր հաշվարկել ժամանակը: Եկեք փակենք այս թեման: Էդենը դեռ երիտասարդ է, իսկ նման բաներ լինում են նրա տարիքում»,- ասել է Ժոզե Մոուրինյոն, փոխանցում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ «Չելսին» Լոնդոնում 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Շալկեի» դարպասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English