10:04  ,  7 նոյեմբերի, 2013

Չեմպիոնների լիգա. Վիկտոր Վալդեսը գերազանցեց Օլիվեր Կանին

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսը, մասնացկելով իտալական «Միլանի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղին, մրցաշարում անցկացրած խաղերի ցուցանիշով գերազանցել է գերմանացի լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանին, հաղորդում է ակումբի կայքը:

Իսպանիայի հավաքականի 31-ամյա դարպասապահը 108-րդ խաղն է անցկացրել Չեմպիոնների լիգայում: Այդ ցուցանիշով Վալդեսին գերազանցում է միայն Մադրիդի «Ռեալի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով մասնակցել է Չեմպիոնների լիգայի 132 խաղի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English