11:13  ,  6 նոյեմբերի, 2013

«Ռեալի» դարպասին նշանակել են ամենաշատ 11 մետրանոցները Չեմպիոնների լիգայում

«Յուվենտուս» - «Ռեալ» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպման գլխավոր մրցավար Հովարդ Վեբը 11 մետրանոց է նշանակել Արքայական ակումբի դարպասին։ Խաղի 40-րդ րոպեին իսպանական ակումբի ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը սեփական տուգանայինում գցել էր Իտալիայի չեմպիոնի կիսապաշտպան Պոլ Պոգբային։

«Ռեալի» դարպասին նշանակել են Չեմպիոնների լիգայի ամենաշատ 11 մետրանոց հարվածները՝ 19։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Լոնդոնի «Արսենալին», որի դարպասին նշանակել էր 18 11 մետրանոց հարված, տեղեկանում ենք Cope-ի թղթակից Պեդրո Մարտինի Twitter-ի էջից։

Հիշեցնենք, որ «Յուվենտուս» - «Ռեալ» հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածը հաջող իրացրել էր չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով