10:52  ,  6 նոյեմբերի, 2013

Bleacher Report. Հենրիխ Մխիթարյանն արդարացրել է Յուրգեն Կլոպի հույսերը

Հենրիխ Մխիթարյանի մեկնարկը «Բորուսիայում» ստացվեց անկայուն։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի հիանալի հանդիպումներին հաջորդում էին միջին մակարդակի ելույթները, գրում է Bleacher Report կայքը՝ անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Դոնեցկի «Շախտյորի» նախկին ֆուտբոլիստը լավ մարզավիճակ է ձեռք բերել վերջին շաբաթների ընթացքում եւ իր վստահ խաղով արդարացրել է Յուրգեն Կլոպի հույսերը։ Հենրիխը Չեմպիոնների լիգայում խաղալու փորձ ունի, իսկ «Արսենալի» հետ առաջին խաղում նա առաջ մղեց դորտմունդցիներին։ Բոլոր այս պատճառներով, Մխիթարյանը, միանշանակ, կհայտնվի «Բորուսիայի» մեկնարկային կազմում»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բորուսիա» - «Արսենալ» խաղը կկայանա նոյեմբերի 6-ին՝ Երեւանի ժամանակով 23։45-ին։ Թիմերի միջեւ Լոնդոնում կայացած առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել է 2։1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս