11:10  ,  4 նոյեմբերի, 2013

Յուրգեն Կլոպ. Չէի կարողանա մարզել «Արսենալը»

Ինձ դուր է գալիս «Արսենալի» խաղային փիլիսոփայությունը, սակայն ես չէի կարողանա մարզել այդ ակումբը, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Նա անդրադարձել է Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղին, որը կկայանա նոյեմբերի 6-ին Դորտմունդում:

«Վենգերն, իրոք, յուրօրինակ մարզիչ է, ես շատ եմ սիրում նրան: Նա սիր Արսեն Վենգերն է: Նրան դուր է գալիս, երբ «Արսենալը» մրցակցից շատ է լինում գնդակով՝ խաղալով փոխանցումներով, ինչպես նվագախումբը: Սակայն դա հանգիստ երգ է, իսկ ես սիրում եմ ծանր մետալ: Ցանկանում եմ, որ աղմուկ լինի: Իհարկե, ինձ դուր է գալիս «Արսենալի» խաղային փիլիսոփայությունը, սակայն ես չէի կարողանա մարզել այդ ակումբը, քանի որ ես այլ եմ»,- Կլոպի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրից հետո «Արսենալն» ու «Բորուսիան» ունեն 6-ական միավոր: Լոնդոնում կայացած առաջին խաղում դորտմունդցիները հաղթել են 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով