16:32  ,  23 ապրիլի, 2012

Հայաստանը երկու մեդալ նվաճեց Անթալիայում

Անթալիայում ավարտված մուայ թայ բոքսինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկու մեդալ է նվաճել:

17-ամյա Դավիթ Պետրոսյանը 69 կգ քաշային կարգում պարտվել է եզրափակիչում եւ դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 15-ամյա Տիգրան Դավթյանը 56 կգ քաշային կարգում բավարարվել է բրոնզե մեդալով:

Դավթյանը ֆուլ կոնտակտ կարատեի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում