13:45  ,  31 հոկտեմբերի, 2013

Bundesliga.com. Հենրիխ Մխիթարյանի տրիումֆը՝ դերբիում

«Շալկեի» հետ հանդիպումը Մխիթարյանի համար լավագույնն էր «Բորուսիայի» կազմում, գրում է Բունդեսլիգայի կայքը՝ անդադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Գելզենխիրխենի «Շալկեի» հետ դեմ Գերմանիայի առաջնության 10 տուրի մրցավեճում ցուցադրած խաղին։

«Հենրիխը մասնակցում էր «Բորուսիայի» բոլոր գրոհներին եւ թիմի հետ հաղթանակի հասավ իր համար առաջին դերբիում։ Նա ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։ Հենրիխը երկրորդ անգամ է արժանանում այդ մրցանակին։

24-ամյա ֆուտբոլիստը «Շալկեի» հետ խաղում վազել է 12.1 կմ։ Հենրիխը խաղի ընթացքում երկու գոլային փոխանցում կատարեց։ Հատկապես հիշարժան է Մխիթարյանի կատարած ֆանտաստիկ անցումը. նա գնդակը ստացավ սեփական տուգանային հրապարակի մոտ եւ, շրջանցելով մրցակցի մի քանի ֆուտբոլիստների, հասավ մրցակցի տուգանային եւ նկատեց ազատ դիրքում գտնվող Բլաշչիկովսկուն։ Հայ կիսապաշտպանի այդ անցումը մեծ ոգեւորություն է առաջացրել «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մոտ, ում խոսքով՝ այդ գոլը համաշխարհային մակարդակի էր»,- գրում է Բունդեսլիգայի կայքը։

Հիշեցնենք, որ «Շալկեի» հետ խաղում Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ խաղից հետո ճանաչվել Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով