17:51  ,  30 հոկտեմբերի, 2013

Օզիլը Մոուրինյոյին նվիրել է իր մարզաշապիկը (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլն Լոնդոնի «Չելսիի» հետ Անգլիական լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումից հետո իր մարզաշապիկը նվիրել է հյուրերի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։

«Նվիրեցի մարզաշապիկս Մոուրինյոյին, քանի որ նա աշխարհի լավագույն մարզիչն է։ Բացի այդ, սիրում են նրան հորս նման»,- Օզիլի խոսքը փոխանցում է The Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ «Արսենալ» - «Չելսի» խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով