16:20  ,  28 հոկտեմբերի, 2013

«Հոֆենհայմ» - «Բայեր» հանդիպումը չի վերախաղարկվի

Հոկտեմբերի 27-ին կայացել է Գերմանիայի ֆուտբոլի միության մարզական դատարանի նիստը՝ «Հոֆենհայմ» - «Բայեր» Բունդեսլիգայի 9-րդ տուրի հանդիպման ժամանակ հյուրերի հարձակվող Շտեֆան Կիսլինգի խփած «ուրվական» գոլի վերաբերյալ, հաղորդում է abendblatt.de-ն։

Նիստի նախագահ Խանս Լորենցը որոշում է կայացրել, որ խաղը չի վերախաղարկվի ո՛չ առաջին, ո՛չ էլ 68-րդ րոպեից։

Հիշեցնենք, որ հանդիպման 68-րդ րոպեին գերմանացի հարձակվողի հարվածից հետո գնդակն արտաքին կողմից է հայտնվել է ցանցում։ Խաղի գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխը չի նկատել դա եւ հաշվել է գոլը։ Խաղն ավարտվել է «Բայերի» հաղթանակով՝ 2։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով