10:27  ,  26 հոկտեմբերի, 2013

«Շալկե» - «Բորուսիա». Հենրիխ Մխիթարյանը հյուրերի հավանական մեկնարկային կազմում է

Հոկտեմբերի 26-ին Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում կկայանա «Շալկե» - «Բորուսիա» հանդիպումը։ Բունդեսլիգայի կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» հիմնական կազմում է։

«Շալկե». Հիլդեբրանդ - Ուչիդա, Հյովեդես, Մատիպ, Աոգո - Նեուստադտեր, Ջոնս, Բոատենգ, Մեյեր, Դրաքսլեր - Սզալայ։

«Բորուսիա». Վայդենֆելեր - Գրոցկրոյց, Սուբոտիչ, Հումելս, Շմելցեր - Բենդեր, Շահին, Օբամեյանգ, Մխիթարյան, Ռոյս - Լեւանդովսկի։

Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15։30-ին։   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով